ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Երբեք մի ասա՝ երբեք

Երբեք մի ասա՝ երբեք
26.11.2026 | 13:04

2007-ից Հայաստանը ակտիվորեն շարժվում էր դեպի Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակ, բայց 2013-ի մի գեղեցիկ օր Հայաստանի նախագահը Մոսկվայում ստորագրեց Մաքսային միությանն անդամակցելու և ԵԱՏՄ հիմնադիրներից մեկը լինելու փաստաթուղթը։ Հայ ժողովուրդը խիստ անակնկալի եկավ, որովհետև երկրի ղեկավարությունը լրիվ այլ բան էր խոստացել։

Հիմա էլ Հայաստանի իշխանությունը տևական ժամանակ քարոզում է իբր թե Եվրամիություն մտնելու ծրագրերի մասին, բայց չեմ զարմանա, եթե Նիկոլ Փաշինյանը մի օր մեկնի Ռուսաստան ու հանկարծ ստորագրի Հայաստանը Ռուսաստանի ու Բելառուսի հետ Միութենական պետության մեջ մտցնելու փաստաթղթի տակ։

Ու բոլոր նրանք, ովքեր փրփրաբերան անիծում են Ռուսաստանը, ովքեր Փաշինյանի բռնապետական ռեժիմի թելադրանքով ազգային ընդդիմությանն են մեղադրում ռուսական գործակալ լինելու կամ նման այլ հիմար ձևակերպումներով, նույն կերպ փրփրաբերան ավետելու են, թե ինչ փրկություն է Ռուսաստանի ու Բելառուսի հետ Միութենական պետություն մտնելը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ