ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Երևանը կունենա արագընթաց ավտոճանապարհ

Երևանը կունենա արագընթաց ավտոճանապարհ
12.06.2012 | 04:41

Մայրաքաղաքում 2013-ին առաջին անգամ կգործի արագընթաց ավտոճանապարհ։ «2013-ին շահագործման կհանձնվի ՈՒլնեցի-Ռուբինյանց և Լենինգրադյան-Իսակով արագընթաց ավտոճանապարհը»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասած Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերիի վարչության պետ Արթուր Գևորգյանը և հավելեց, որ ծրագրի նպատակն է մայրաքաղաքի երթևեկությունը թեթևացնել։ Նշենք, որ ծրագիրն իրականացվում է համայնքային բյուջեների հաշվին։
Իսկ մինչ այդ, հունիսի 12-ի դրությամբ, մայրաքաղաքում նախատեսված 2 մլն քմ ավտոճանապարհների նորոգման աշխատանքների 60%-ն ավարտված է։ «Իրականացվում է ծավալուն հիմնանորոգման աշխատանք։ Ասֆալտապատմանը զուգահեռ կատարվում է հեղեղատարների, դիտահորերի, մայթերի եզրաքարերի հիմնանորոգում։ Նման ծավալուն աշխատանք առաջին անգամ է իրականացվում»,- նշեց Արթուր Գևորգյանը։ Քաղաքապետարանից տեղեկացանք նաև, որ այս տարի նախատեսվում է ևս 25 ճանապարհների ասֆալտապատում, որոնք ԽՍՀՄ ժամանակետներծից չեն նորոգվել` գրունտային են։ Բացի նշվածից, բարեկարգվելու և նորոգվելու են 350 երկրորդային և երրորդային փողոցներ և 400-ից ավելի բակային և միջբակային տարածքներ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ