ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Երևան-Բաթում-Երևան` օնլայն կարգով

Երևան-Բաթում-Երևան` օնլայն կարգով
14.06.2012 | 05:59

Հունիսի 15-ից տրանսպորտի և կապի նախարարության առաջարկն իրականություն կդառնա։ Վաղը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Երևանի երկաթուղային կայարանում կիրականացնի օնլայն տոմսերի վաճառքի շնորհանդեսը։ Հայաստանի երկաթուղու պատմության մեջ սա առաջին դեպքն է։ Հիշեցնենք, որ տոմսերի օնլայն ձեռքբերման առաջարկն արեց տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը 2011-ի հունվարին «Հարավ-կովկասյան երկաթուղի» ընկերությանը, երբ ընկերությունը նախարարության կոլեգիայի նիստում ներկայացրեց իր տարեկան ծրագիրը։ 2012-ի սկզբին արդեն տոմսերի օնլայն վաճառքը ներգրավվել էր տարեկան ծրագրում, որն էլ հաստատվել է նախարարության կոլեգիայի նիստում։ Ոլորտին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, Մանուկ Վարդանյանը նախատեսում է տոմսերի օնլայն վաճառքի քաղաքականությունը ներմուծել նաև հանրապետությունից դուրս գնացող ավտոբուսների դեպքում։ Ի դեպ, նշենք, որ հունիսի 15-ին առաջին զբոսաշրջիկները 2012-ի սեզոնային առաջին գնացքով կմեկնեն Բաթում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ