Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Այս զավթողական հայեցակարգը հեռուն գնացող նպատակներ ունի

Այս զավթողական հայեցակարգը հեռուն գնացող նպատակներ ունի
19.03.2026 | 13:53

Աշխարհում ընթանում է նարատիվների (պատումների) պատերազմ։ Տարբեր հակադիր կողմեր պայքարում են, թե ում նարատիվն է գերակա, ումն է ընկալելի։ Այս պայմաններում ՀՀ իշխանությունները հրաժարվում են ունենալ նարատիվ, հրաժարվում են պատմել մեր պետության դեմ տեղի ունեցած ու հստակ փաստագրված հանցագործությունների մասին, պատժում են նրանց, ովքեր օտարերկրյա բարձրաստիճան հյուրերին փաստական նյութ են տալիս Արցախում տեղի ունեցածի մասին։

Զուգահեռ իրականության մեջ՝ Ադրբեջանում պետական հստակ հրահանգով, ֆինանսավորմամբ ու աջակցությամբ զարկ է տրվում շատ վտանգավոր «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգին։ Այն ներառվել է հանրակրթական դպրոցներում, ԲՈՒՀ-երում, պետական համակարգում, լրատվադաշտում։ Ամենօրյա մակարդակով շարքային ադրբեջանցին լսում է, որ Հայաստանը իր «պատմական հողն է», իսկ հայերը՝ «ցեղասպան ժողովուրդ»։ Եթե մարդը մի քիչ գիտակից է, ինձ թվում է՝ կարիք չունի, որ ես բացատրեմ, թե սա ինչ է նշանակում։ Սա որևէ կերպ չի կարելի խառնել փախստականների թեմայի հետ։ Սա պետության նկատմամբ հստակ զավթողական ծրագիր է։

Ես այս թեմայով շարունակ խոսում եմ և խոսելու եմ, որովհետև ես գիտեմ Ադրբեջան պետությունը, ես ճանաչում եմ այդ երկրի ղեկավարության մտածելակերպը, ես գիտեմ, որ այս զավթողական հայեցակարգը հեռուն գնացող նպատակներ ունի, դրա համար էլ հսկայական գումար է դրվում սրա վրա։

ՀՀ իշխանությունները ոչ միայն որևէ քայլ չեն արել սա չեզոքացնելու, սա Ալիևի դեմ ուղղելու համար, այլ արշավ են սկսել մեր պատմության, մեր ինքնության, մեր իրավունքների դեմ։

Ինչևէ, սույն գրառմամբ ես ուզում եմ դիմել հատկապես պատմաբան և հասարակագետ գործընկերներին․ մի՛ անտեսեք այս թեման, սա չափազանց լուրջ է։ Եթե սա չկանխվի, չչեզոքացվի, սա մեծ խնդիր է դառնալու, քանի որ համաշխարհային մասշտաբի հասնող անհեթեթ իրականության պայմաններում ամենատգետ ու վտանգավոր թեզերը կարող են դառնալ քննարկման առարկա։

Դա բացառելը դրված է մեր ուսերին, քանի որ նրանք, ովքեր կոչված են դա անել, չեն անելու, ավելին՝ ճիշտ հակառակն են անելու։ Դրա համար հորդորում եմ ձեզ ուշադրություն դարձնել այս թեմային։ Եթե կարիք ունենաք լրացուցիչ նյութերի ձեր հետազոտությունների համար, ես դրանք կտրամադրեմ, բայց լռության մի մատնեք այս թեման։ Ինձ համար ծանր է մենակ մտնել այս թեմայի ուսումնասիրության բեռի տակ, սա մի մարդու զբաղվելու թեմա չէ;

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 4197

Մեկնաբանություններ