-
26.02.2018|
14:15
Առաջին ալիքի ուղիղ եթերում «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ համերգում հեռուստադիտողների և միջազգային փորձագետների ժյուրիի քվեարկության 50։50 հարաբերակցությամբ 10 մասնակիցներից հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանը՝ ստանալով Հայաստանը «Եվրատեսիլ-2018»-ում ներկայացնելու հնարավորություն:
-
24.02.2018|
10:50
Թումոյի ուսանողները ներկայացնում են նոր երգ և տեսահոլովակ։ Pyramidz էլեկտրոնային խմբի «Գարիմ» երգի տեսահոլովակը ստեղծել են թումոցիները՝ հանրահայտ ամերիկահայ ռեժիսոր Ալեքս Նազարիի հատուկ աշխատարանի ընթացքում։
-
24.02.2018|
02:07
Մարտի 5-9-ը Երևանում կանցկացվի հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը։ Ամենամյա երաժշտական այս նախագիծը յուրաքանչյուր տարի նվիրվում է հայ կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկին։ Այս տարի փառատոնը նվիրված է կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին։
-
23.02.2018|
02:27
«Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսի համար դժվար ժամանակներ են: Վերջին տարիներին ֆինանսական խնդիրների առաջ կանգնած գրական պարբերականն այս տարի զրկվել է նաև պետական աջակցությունից:
-
23.02.2018|
02:06
«Իրատեսի» հյուրը բանաստեղծ, գրականագետ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆՆ է:
-
23.02.2018|
02:02
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթն այս տարի կնվիրվի Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Մրցույթի գեղարվեստական ղեկավար ԷԴՄՈՆԴ ՄԱԿԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարի կատարվել են որոշակի ծրագրային փոփոխություններ։
-
22.02.2018|
16:21
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ արդեն 5-րդ տարին անընդմեջ կկայանա մեծանուն հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը, որին մասնկացել կարող են ՀՀ, ԱՀ և Սփյուռքի՝ մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողներ։ Մայիսի 10-12-ն անցկացվող մրցույթն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
-
21.02.2018|
20:28
Փետրվարի 23-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
-
21.02.2018|
14:09
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 2018-ին երեք պրեմիերա է նախատեսել՝ «Սասնա ծռեր», «Հարսնացու Հյուսիսից» և «Գտնված երազը»: Փնտրում են իրանցի ռեժիսորի՝ Ֆիրդուսու «Ռոստամ և Զոհրաբը» բեմադրելու համար։ Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:
-
20.02.2018|
02:31
Մանկական գրականությունը գրեթե միշտ ու գրեթե բոլոր երկրներում ամենապահանջվածն է: Մեր գրախանութներում, որպես կանոն, մանկական բեսթսելլերները գլխավորում են Թումանյանի հեքիաթները: