Նրա վրձնահարվածը անկրկնելի է և անհատական: Այն կարող է մոլորեցնել մեզ իր իմպրեսիոնիստական ձևով, բայց նրա պատկերած օբյեկտները պարզ ու հստակ են, ունեն հստակ ուրվագիծ, ոչ թե ողողված են իմպրեսիոնիզմի ոճով:
Նա 70 տարեկան է, և սա որքան ակնառու, նույնքան էլ անհավատալի փաստ է, քանի որ գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության գեղանկարի բաժնի նախագահ ՀԱՄԼԵՏ ԱՍԱՏՐՅԱՆԻՑ կենսախնդությունն ուղղակի հորդում է:
Ազգային կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի նախաձեռնությամբ Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ համերգ` նվիրված մեծն Ժան Տեր-Մերկերյանի հիշատակին։
ՌԴ մշակույթի գործիչ, նկարիչ, երգահան, պրոդյուսեր, ռեժիսոր ՍՏԱՍ ՆԱՄԻՆԻ 65-ամյակը նշվում է նաև Հայաստանում: 2016-ի դեկտեմբերից արվեստագետը երևանյան հանդիսատեսին ներկայանում է արվեստի տարբեր ժանրերում՝ թատրոն, երաժշտություն և կինո:
2005 թվականին էր։ Հաղորդում պատրաստեցի հանրապետության վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր ԱՆԺԵԼԱ ՇԱՀՆԱԲԱԹՅԱՆԻ (5.02.1925-15.02.2008) մասին։
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները Էջմիածին քաղաքի «Կոմիտաս» մշակույթի տանը ներկայացրեցին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։
ՀՀ և ԼՀՂ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված սաները 2017թ.-ի մարտի 6-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան/ հետ ելույթ կունենան Արամ Խաչատրյանի համերգասրահում:
Փետրվարի 8-12-ը, Մալթայի Հանրապետության մայրաքաղաք Վալետայում անցկացվել է դաշնակահարների միջազգային 5-րդ մրցույթը, որտեղ մեր հայրենակից Արմեն-Լևոն Մանասերյանը արժանացել է պատվավոր Առաջին մրցանակի և Գավաթի:
Թուրքական ուղղությամբ լիակատար փակուղի է: Ցեղասպանության ճանաչումից, Արարատից ու Պատմական Հայաստանից Նիկոլի հրաժարվելը թուրքերի համար ունի ԶՐՈ արժեք, քանզի Պատմական Հայաստանն ու Արարատը, նույնիսկ Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի համար մեծ խնդիրներ չեն հանդիսացել, առավել ևս, հիմա...