Հուլիսի 19-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի աջակցությամբ՝ «Ապրել խաղաղ» նախագիծը և Hi-Am բարեգործական հիմնադրամը ներկայացրին «Ապրել խաղաղ» խորագրով համերգային ծրագիրը:
Հուլիսի 27-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի ծննդյան 130-ամյակին:
«Արցախի տիկնիկային արվեստի գործիչներ» մշակութային հասարակական կազմակերպությունն Արցախի Հանրապետության մի քանի բնակավայրերում իրականացնում է «Հայկ նահապետից մինչև Շուշի» խորագրով ծրագիրը։
Այսօր՝ հուլիսի 19-ին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մի խումբ երաժիշտներ և աշխատակիցներ երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում իրենց ունեցած ավանդի, ինչպես նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ ստացել են ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն՝ «Ոսկե մեդալ» պարգևը։
71 տարեկան հասակում կյանքից հեռացել է բանաստեղծ, թարգմանիչ Դավիթ Հովհաննեսը (Հովհաննիսյան)։ Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում:
Մեքսիկայի հայկական համայնքը շուրջ 400 տարվա պատմություն ունի: Հայերն այստեղ մեծ թիվ չեն կազմել, բայց տեսանելի հետք են թողել: Օրինակ` Ջակոբո Հարությունյանն ամերիկյան մայր ցամաքում առաջինն է, որ հասել է գեներալի աստիճանի: 1915-ից հետո (հիմնականում 1922-1928 թթ.) Մեքսիկայում հայտնվել են ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներ:
Հարգելի ընթերցողներ, պարբերաբար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ (ՎԱՍ) ասույթներից:
Թուրքական ուղղությամբ լիակատար փակուղի է: Ցեղասպանության ճանաչումից, Արարատից ու Պատմական Հայաստանից Նիկոլի հրաժարվելը թուրքերի համար ունի ԶՐՈ արժեք, քանզի Պատմական Հայաստանն ու Արարատը, նույնիսկ Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի համար մեծ խնդիրներ չեն հանդիսացել, առավել ևս, հիմա...