Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքում կայացավ «Կինո՝ երեխաների համար» 21-րդ միջազգային կինոփառատոնը, որի մրցութային ծրագրում ներկայացված էր շուրջ 20 երկրի, ավելի քան 100 ֆիլմ:
Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ համերգ՝ նվիրված հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ, «Սուրբ Սահակ-սուրբ Մեսրոպ» շքանշանակիր, պրոֆեսոր ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ծննդյան 85-ամյակին։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մայիսի 3-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա «Սպեղանի» երգչախմբի (հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սարինա Ավթանդիլյան) քսանամյա հոբելյանին նվիրված համերգ: Կհնչեն Կոմիտասի և հայ ժամանակակից կոմպոզիտորներ Երվանդ Երկանյանի և Ջեննի Ասատրյանի խմբերգերը:
Այսօր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի «Լինելության այբուբեն…» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրվում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 4-ը:
Հույն ժողովուրդը ոչ միայն հզոր քաղաքակրթության ստեղծողն է, աշխարհի հրաշալիքներից մի քանիսի հեղինակն ու Օլիմպիական խաղերի հիմնադիրը։ Նա նաև լավ ընկեր է ու սրամիտ խորհրդատու՝ ամեն օրվա համար։
Սյունիքի մարզի Լոր գյուղում գտնվող Համո Սահյանի տուն-թանգարանը բացել է իր դռները: Տուն-թանգարանի ցուցադրության ձևավորման համար թանգարանային առարկաներն ընտրվել են ՀՀ մշակույթի նախարարության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերից:
ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհավորում է հայ նորագույն գրականության պատմության շրջադարձի հերոս Փիթեր Բալաքյանին` «Օզոնային օրագիր» ժողովածուի համար Պուլիցերյան մրցանակի արժանանալու առթիվ:
Թուրքական ուղղությամբ լիակատար փակուղի է: Ցեղասպանության ճանաչումից, Արարատից ու Պատմական Հայաստանից Նիկոլի հրաժարվելը թուրքերի համար ունի ԶՐՈ արժեք, քանզի Պատմական Հայաստանն ու Արարատը, նույնիսկ Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի համար մեծ խնդիրներ չեն հանդիսացել, առավել ևս, հիմա...