15.04.2016|
01:21
…Գրողական մեր մեծ ընտանիքը՝ Երևանից մինչև Գյումրի ու Տավուշ, Բաղրամյան 3-ից մինչև Բեյրութ ու Փարիզ, Թեհրան ու Թբիլիսի, Ամերիկա ու Լոռու ակոսդիր-բառուբանոտ չքնաղ եզերք սարսռացին՝ լեզվաբառաշինարար, ազնվական-տոհմիկ մեծի բանաստեղծ Հրաչյա Սարուխանի մահվան լուրն առնելով։ Ապրողներիս ի՞նչ է մնում։