19.04.2019|
03:00
Դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻ հետ զրուցել ենք նրա թարգմանությամբ լույս ընծայված շվեյցարացի աշխարհահռչակ արձակագիր և դրամատուրգ Ագոտա Կրիստոֆի «Երկվորյակների եռապատում» ծավալուն ժողովածուի մասին, որում տեղ են գտել «Հաստ տետրը», «Ապացույց», «Երրորդ սուտը» վեպերը: Անահիտ Թոփչյանի բնորոշմամբ՝ «Երկվորյակների եռապատումը» պատմական որոշակի ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների նկարագրությունն է երեք վեպերի մեջ: