Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մեկնարկում է Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնը, որի շրջանակներում կկայանա վեց համերգ։ Փառատոնը կմեկնարկի Երիտասարդական ֆորումի անդամների ստեղծագործությունների համերգով՝ ՀԲԸՄ համերգասրահում՝ հոկտեմբերի 22-ին։
Հոկտեմբերի 18-ին մեկնարկեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում փառատոնը 9 համերգային երեկոների միջոցով կներկայացնի 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը՝ մանկական դաշնամուրային գործերից մինչեւ մեծածավալ երաժշտական կտավները։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցնում է խորհրդանշական հոբելյանի ներքո. այս տարի նշվում է Խաչատրյանի 115-ամյակը։
1939 թվականին Արամ Խաչատրյանը գրեց առաջին հայկական խորհրդային բալետը` «Երջանկությունը»։ Այն ցուցադրվեց Մոսկվայում նույն թվականին` հայկական գրականության և արվեստի առաջին տասնօրյակին (բալետմայստեր` Իլյա Արբատով)։
Արա Գյուլերը հեռացել է կյանքից: Դարի նկարիչը մահացել է Ստամբուլի հիվանդանոցներից մեկում 90 տարեկան հասակում, հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան, սրտի անբավարարության հետևանքով:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց 2018/2019 համերգաշրջանի ծրագրերը։
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը իր դժգոհություն էր հայտնել Կոմիտասի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի առիթով, նախատեսվող միջոցառումներն անվանել բիզնես-ծրագիր, որի միջոցով մարդիկ եկել են իրենց անձնական հարցերը լուծելու և պետական միջոցները քամուն տալու:
«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետին Երևանում` մեկ համերգով «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ միասին:
Մշակույթի նախարարությունը պետական աջակցությամբ և պետպատվերով հրատարակվող գրականությանը հատկացվող գումարն այս տարի ուղղելու է ստեղծագործողներին և հետազոտողներին տրվող դրամաշնորհային և գրքերի գնման ծրագրերին։
Այս գիշեր Նեթանյահուն ռմբակոծել է Սիրիայի թուրքական ազդեցության գոտում գտնվող օդանավակայան:
Թուրքերը վրդովված են, Նեթանյահուն շարունակում է զգուշացնել, որ թուրքական ազդեցության ընդլայնում Սիրիայում թույլ չի տալու, քանզի դա Իսրայելի համար սպառնալիք է...