30.04.2018|
21:40
Հեղինակ-կատարող, միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանը (սոպրանո) մենահամերգով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում: Օրերս Մոսկվայի Բունինի անվան գրադարանի դահլիճում անցկացված համերգային երեկոյին Աֆրիկյանի հետ հանդես է եկել նաև կոնցերտմայստեր, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը, ով նաև ասմունքել է երեկոյի ընթացքում: