ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Լեռնային Ղարաբաղում զինվոր է մահացել

Լեռնային Ղարաբաղում զինվոր է մահացել
02.06.2012 | 02:38

Հունիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի զորամասերից մեկում մահացել է Գյումրու զինկոմիսարիատից զորակոչված Սարո Սամվելյանը: Զինվորը, ով 10 օր առաջ էր արձակուրդից վերադարձել զորամաս, սոցիալապես ապահով ընտանիքից էր և բանակ էր զորակոչվել անցած աշնանը:
Սարո Սամվելյանը, ում մարմինն այսօր տեղափոխվելու է Գյումրի, ավարտել էր թիվ 2-րդ դպրոցը: Ըստ տեղեկատվության, մահացած զինվորի ընտանիքն ապրում է 50-ամյակի կամրջի մոտ:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3593

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ