Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Դարձյալ հաղթեց «Շիրակը»

Դարձյալ հաղթեց «Շիրակը»
20.06.2012 | 22:22

Երևանի «Փյունիկ» մարզադաշտում այսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի առաջնության տասներկուերորդ տուրից հետաձգված «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումը: Արդեն տասներորդ րոպեին գյումրեցիները հաշվի մեջ առաջ անցան: Հրայր Մկոյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Արա Մկրտչյանը: Երկրորդ խաղակեսում ակտիվացած փյունիկցիները փորձեցին շտկել դրությունը, սակայն վաթսունհինգերորդ րոպեին Ֆոֆանա Բեկոն ճեղքեց նրանց պաշտպանությունը և, մեն-մենակ դուրս գալով Ղազարյանի դեմ, կրկնապատկեց հաշիվը: 81-82-րդ րոպեներին կողմերը մեկական գոլ փոխանակեցին: Նախ աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Վիուլեն Այվազյանն, ով կրճատեց հաշվի տարբերությունը, ապա` Անդրանիկ Բարիկյանը: Հաշիվը դարձավ 1:3` հօգուտ «Շիրակի»: Այն

մինչև խաղավարտ մնաց անփոփոխ: Նույն տուրից հետաձգված մեկ այլ` «Բանանց»-«Միկա» հանդիպումում հյուրի կարգավիճակ ունեցող «Միկան» առաջին խաղակեսի երեսունմեկերորդ րոպեին վարձահատույց եղավ իր համառության համար ու առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Արեգ Ազատյանը: Ինը րոպե անց հաշիվը կրկնապատկելու հիանալի հնարավորություն ստացավ Վարդգես Սաթումյանը, սակայն հարվածը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Երկրորդ խաղակեսը նոր փոփոխություն չմտցրեց հաշվի մեջ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ