Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Կջրարբիացվեն Սյունիքի մարզի մի շարք համայնքների արոտավայրեր

Կջրարբիացվեն Սյունիքի մարզի մի շարք համայնքների արոտավայրեր
06.07.2012 | 13:13

Մեկ ամսից կսկսվեն «Ջիլի լճի ջրամբար» ոռոգման համակարգի շահագործմանը նպատակաուղղված աշխատանքները: Շուրջ 20 տարի չշահագործվող ջրամբարից անցկացվելիք 16 կմ ընդհանուր երկարությամբ ջրագծի շնորհիվ կջրարբիացվեն Վերիշեն, Խոզնավար, Վաղատուր, Խնածախ, Խնձորեսկ գյուղերի 8 հազար հա արոտավայրերն ու մշտական խմելատեղեր կստեղծվեն համայնքների գյուղկենդանիների համար:

Ըստ Սյունիքի մարզպետարանի, ջրամբարի շահագործմանը նպատակաուղղված շինարարական աշխատանքները կկատարվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի` «Համայնքների արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի շրջանակներում: Շինաշխատանքները, որոնց իրականացման համար համայնքներից յուրաքանչյուրի ներդնումը անհրաժեշտ գումարի հինգ տոկոսն է, կավարտվեն եկող աշնանը:
Նշենք, որ «Ջիլի լճի ջրամբար» ջրարբիացման համակարգը, որը ՀՀ կառավարության որոշմամբ նվիրաբերվել է որիսի տարածաշրջանի Վերիշեն համայնքին, կառուցվել է որիսի տարածաշրջանի հեռագնաց արոտավայրերը ոռոգելու նպատակով և գործել է մինչեւ 1990 թվականը: Մինչ այդ, շահագործման իրավունքով (812,423 դրամ հաշվեկշռային արժեքով) հանձնվել էր «Որոտան» ջրօգտագործողների ընկերությանը:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ