Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հույները եզրափակչում են

Հույները եզրափակչում են
12.07.2012 | 23:40

Տասնինը տարեկանից ոչ բարձր ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Հունաստանի հավաքականը հաստատեց իր բարձր կարգը` ապացուցելով, որ Պորտուգալիայի ուժեղ ընտրանուն հաղթելն ու կիսաեզրափկչում Անգլիայի ընտրանու դեմ դուրս գալը բնավ էլ պատահականություն չէր: Անգլիացիներն հույների հարվածային ուժն իրենց վրա զգացին երկրորդ խաղակեսի սկզբնամասում: Ճիշտ է, նրանց հաջողվեց շատ արագ պատասխանել մրցակցին, սակայն խաղի 1:1 հաշիվն առաջ բերեց ուժեղագույնին որոշելու ևս երեսուն րոպեի անհրաժեշտություն: Հույներն իրենց շանսը բաց չթողեցին, ու բանը չհասցրեցին տասնմեկմետրանոցներին: 2:1 հաշիվը նրանց առաջ բացեց եզրափակչի դռները: Ի դեպ, եթե այսօր երեկոյան սպասվելիք կիսաեզրափակիչ մյուս խաղում իսպանացիներն առավելության հասնեն ֆրանսիացիների նկատմամբ, ապա Եվրոպայի այս առաջնությունը նույնությամբ կկրկնի 2007-ինը, որտեղ եզրափակչում ուժեղագույնի համար դարձյալ մրցակցել են հույներն ու իսպանացիները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ