Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ասում են...

Ասում են...
27.07.2012 | 03:59

...թե Sivilnet և ԲՀԿ` Տիգրան ՈՒրիխանյան «ձեռնամարտը», վերջինիս խորհուրդը` չափը ճանաչելու մասին, պայմանավորված է ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում տեղի ունեցող վերջին զարգացումներով` առ այն, որ նախ` ՀՀԿ-ն որոշեց Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրված Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանել: Չնայած նա ԲՀԿ-ական միակ քաղաքապետի թեկնածուն չի լինելու, որին պաշտպանելու է ՀՀԿ-ն: Օսկանյանի կայք և ՈՒրխանյան մենամարտը պայմանավորված է նաև Գագիկ Ծառուկյանի թռիչքով` «վՈ սցվց». այն է` նախագահական ինքնաթիռով «նախագահ ջանի» հետ դեպ Լոնդոն` օլիմպիական խաղերը դիտելու, ինչն ամենևին դուր չի գալիս Վարդան Օսկանյանի ականջների հետևում «գտնվողին», դրա համար էլ Sivilnet-ը «աբառոտկա է ֆռռում»:

Դիտվել է՝ 5150

Մեկնաբանություններ