Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը

Շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը
03.10.2012 | 14:51

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր`ժամը 14.30 –ին, կսկսվի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու և Վահե Ավետյանի մահվան գործով դատաքննության երրորդ նիստը:
Նախորդ նիստը հետաձգվել էր մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանի միջնորդությամբ, ով դատարանից պահանջել էր 7 աշխատանքային օր գործի նույթերին ծանոթանալու համար:

Դիտվել է՝ 1442

Մեկնաբանություններ