Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Բարաք Օբաման և Միթ Ռոմնին կրկին հանդիպել են

Բարաք Օբաման և Միթ Ռոմնին  կրկին հանդիպել են
19.10.2012 | 14:44

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբաման և Միթ Ռոմնին հեռուստաբանավեճից երկու օր հետո կրկին հանդիպել են՝ այս անգամ ոչ պաշտոնական մթնորոլտում։ Երեկ նրանք մասնակցել են կաթոլիկ եկեղեցու նախաձեռնած երեկոյան ընթրիքին։ Թեկնածուները նստել են կարդինալ Թիմոթի Դոլանի աջ և ձախ կողմերում։ Նրանք շատախոսել են, կատակել։ Մասնավորապես Միթ Ռոմնին հայտարարել է, որ նախընտրական շրջանում կա երկու մարդ, որոնցից խիստ կախված են ինքն ու Օբաման։ «Ինձ համար դա իմ գեղեցկուհի կինն է, իսկ Բարաքի համար՝ Բիլ Քլինթոնը»,- նշել է Ռոմնին։

Դիտվել է՝ 2725

Մեկնաբանություններ