Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Աստղագիտության վերաբերյալ տարեկան մի քանի գիրք է լույս տեսնում»

«Աստղագիտության վերաբերյալ տարեկան մի քանի գիրք է լույս տեսնում»
22.10.2012 | 17:52

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում կբացվի «Աստղագիտական գրքերի աշխարհ» ցուցահանդեսը` նվիրված հայ գրատպության 500-ամյակին:

Կներկայացվեն «Էդիտ պրինտ» հրատարակչության հրատարած աստղագիտական գրքերը, «Անտարես» հրատարակչության գրքերը տիեզերքի մասին, Ռոբերտ Սարգսյանի՝ «Վիկտոր Համբարձումյանի հետնորդները», Ավետիք Գրիգորյանի՝ «Դարերի խորքից դեպի տիեզերք» և այլ գրքեր:
Մասնագիտական գրքերը կցուցադրվեն, իսկ գիտահանրամատչելի գրքերը կվաճառվեն: Հավանաբար՝ զեղչված գներով:
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աստղագիտության վերաբերյալ տարեկան մի քանի գիրք է լույս տեսնում, գրախանութներում հիմնականում թարգմանված գրականություն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ