Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Բացվել է Հայաստանի նկարիչների միության 80-ամյակին նվիրված ցուցահանդես

Բացվել է Հայաստանի նկարիչների միության 80-ամյակին նվիրված ցուցահանդես
30.10.2012 | 20:36

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել է միության 80-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահներով՝ ծանոթացել ներկայացված շուրջ 500 աշխատանքներին:

Դիտվել է՝ 2092

Մեկնաբանություններ