Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ահաբեկիչները կրակ են բացել Դամասկոսի բնակելի թաղամասին վրա

Ահաբեկիչները կրակ են բացել Դամասկոսի բնակելի թաղամասին վրա
18.11.2012 | 16:29

Ահաբեկիչներն այսօր ականանետներից կրակ են բացել Դամասկոսի արևմտյան բնակելի թաղամասի վրա։ Ականները պայթել են Մեզա Ջեբել շրջանում, որտեղ գտնվում են բարձրաստիճան չինովնիկների և արտասահմանյան դեսպանատների առանձնատները։ Հիվանդանոց տեղափոխված խաղաղ բնակիչներից երկուսը գտնվում են ծանր վիճակում։

Դիտվել է՝ 2428

Մեկնաբանություններ