Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Բոսկեի առաջադրելիք եռյակը

Բոսկեի առաջադրելիք եռյակը
21.11.2012 | 12:49

Վերջին մի քանի տարիներին Իսպանիայի ազգային ընտրանու տպավորիչ հաղթանակներով ֆուտբոլային աշխարհին ցնցած Վիսենտե դել Բոսկեն Marca-ին հայտնել է, թե 2011-2012 մրցաշարային տարվա «Լավագույն մարզիչ» անվանակարգում ում է նախապատվություն տալու: Մեծանուն մարզիչն եռյակում առաջինը հիշատակել է «Բարսելոնի» նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի անունը, ում ղեկավարությամբ կատալոնյան ակումբը շահել է Իսպանիայի գավաթը: Երկրորդը նշվել է Իտալիայի ազգային ընտրանուն Եվրոպայի փոխչեմպիոնի հանգրվան հասցրած Չեզարե Պրանդելին, երրորդը իտալացի մասնագետ Ռոբերտո դի Մատեոն է: Նրա ղեկավարությամբ լոնդոնյան «Չելսին» դարձավ Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ