Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Թաիլանդում դեմ են երկրի կառավարությանը

Թաիլանդում դեմ են երկրի կառավարությանը
24.11.2012 | 11:10

Թաիլանդի մայրաքաղաքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել զանգվածային ցույցի մասնակիցների նկատմամբ։ Ցուցարարներն իրենց անհամաձայնությունն են հայտնում երկրի վարչապետ Յինգլակ Չինավատի վարած քաղաքականությանը։
Ցուցարարները մեղադրում են կառավարության անդամներին այն բանի համար, որ վերջիններս դարձել են վարչապետի եղբոր՝ կառավարության նախկին ղեկավար Տակսին Չինավատի խամաճիկները։ Վերջինս պաշտոնանկ է արվել 2006թ. ռազմական հեղաշրջման հետևանքով։
Ինքը՝ գործող վարչապետը, հայտարարել է որ ցուցարարներն իրականում ցանկանում են պաշտոնանկ անել իրեն։ Որոշ վերլուծաբաններ մտավախություն ունեն, որ այսօր սպասվող հանրահավաքը կարող է վերջ դնել Թաիլանդում ստեղծված հարաբերական անդորրի շրջանին։

Դիտվել է՝ 2531

Մեկնաբանություններ