Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Գավաթայինում սպասվում է երկու էլ կլասիկո

Գավաթայինում սպասվում է երկու էլ կլասիկո
25.01.2013 | 14:58

Կայացան Իսպանիայի արքայական գավաթի քառորդ եզրափակչի վերջին երկու հանդիպումները: Արտագնա խաղում Մադրիդի «Աթլետիկոն» ոչ-ոքի` 1:1 խաղաց «Բետիսի» հետ (առաջինում հաղթել էր 2:0 հաշվով) և երկու հանդիպման արդյունքով դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը լինելու է «Սևիլյան»: «Մալագա»-«Բարսելոն» պատասխան խաղից հետո երկրորդ կիսաեզրափակիչ զույգը կազմեցին Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնը», որը առաջին հանդիպման ոչ-ոքիից հետո (2:2) արտագնա խաղում միայն կարողացավ կոտրել «Մալագայի» դիմադրությունը: Խաղն ավարտվել է 4:2 հաշվով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ