Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Ծնկի եկավ և Վասիլի Իվանչուկը

Ծնկի եկավ և Վասիլի Իվանչուկը
17.03.2013 | 22:14

Շախմատային թագի հավակնորդների լոնդոնյան մրցաշարի երրորդ տուրում սեւ խաղաքարերով հանդես եկող հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մրցակիցն Ուկրաինան ներկայացնող Վասիլի Իվանչուկն էր, ում հետ մեր շախմատիստն ավանդաբար ծանր խաղեր է ունենում: Պարտիայի սկզբից եւեթ Արոնյանը գլուխկոտրուկների մի ողջ շարան պարտադրեց մրցակցին, ինչը վերջինիցս պահանջեց ուժերի ու ժամանակի լուրջ գերածախս: Հանգուցալուծումը վրա հասավ երեսունհինգերորդ քայլին: Արոնյանը փայլուն ոճով շահեց երկրորդ անընդմեջ պարտիան ու այս պահին 2,5 միավորով լավագույն ցուցանիշն ունի: Ներկա պահին շարունակվում են Բորիս Գելֆանդ-Մագնուս Կառլսեն, Պյոտր Սվիդլեր-Թեյմուր Ռաջաբով պատիաները, իսկ Վլադիմիր Կրամնիկ-Ալեքսանդր Գրիշչուկ միկրոմրցամարտում կողմերը խաղաղ դաշն են կնքել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2483

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ