Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հայաստանի գավաթի խաղարկությունում

Հայաստանի գավաթի խաղարկությունում
05.04.2013 | 11:50

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում կայացել են կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Առաջինում «Փյունիկն» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Գանձասարին», երկրորդում, դարձյալ հյուրընկալվելիս, Գյումրու «Շիրակն» է առավելության հասել «Միկայի» նկատմամբ: Այստեղ էլ որոշիչ է եղել մեկ գնդակը:
Պատասխան հանդիպումները կայանալու են ապրիլի 16-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ