Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Արոնյանի հերթական ոչ-ոքին

Արոնյանի հերթական ոչ-ոքին
29.04.2013 | 21:09

Փարիզից Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելուց հետո աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի մասնակիցներն արդեն հասցրել են երկու պարտիա խաղարկել: Երկուսում էլ Լեւոն Արոնյանը վաստակել է կես միավոր: Մրցակիցներն եղել են անգլիացի Ադամսն ու ռուս Վիտյուգովը: Ներկայումս մեր շախմատիստի անվան դիմաց գրանցված է չորս միավոր, ինչն աղյուսակում նշանակել է երրորդ-հինգերորդ հորիզոնականներ: Առաջատարներն երկուսն են` ֆրանսիացի Վաշե-Լագրավն ու այսօր չին Դին Լիժենի նկատմամբ հաղթանակ տոնած Բորիս Գելֆանդը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ