Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Արոնյանի հերթական գերմրցաշարը

Արոնյանի հերթական գերմրցաշարը
07.05.2013 | 01:02

Մայիսի 7-ից Ստավանգերում (Նորվեգիա) կմեկնարկի շախմատային հերթական գերմրցաշարը: Վեյկ ան Զեեի, աշխարհի թագի հավակնորդների ու Ալեքսանդր Ալյոխինի առաջին հուշամրցաշարից հետո սա ընթացիկ տարում Լեւոն Արոնյանի մասնակցությամբ չորրորդ մրցաշարն է: Նորվեգիայում մեր գրոսմայստերի մրցակիցները կլինեն Կառլսենը, Անանդը, Կարյակինը, Սվիդլերը, Ռաջաբովը, Տոպալովը, Նակամուրան, Վանգ Հաոն եւ Համերը: Տեղեկացնենք նաեւ, որ մայիսի 5-ին Բաքվում կայացած ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդում որոշում է ընդունվել աշխարհի թագի համար Անանդի ու Կառլսենի մրցամարտն անցկացնել հնդկական Չենմայ քաղաքում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ