«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Բայց ինչո՞ւ արաբերեն կամ պարսկերեն

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Բայց ինչո՞ւ արաբերեն կամ պարսկերեն
12.05.2013 | 11:46

Չէ, Հյուսիսային պողոտայում էլ լավ բաներ կան:
Հիմա կասեք՝ արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին է, էս մարդն էլ միայն Հյուսիսային պողոտայի մասին է գրում:
Բայց իրոք լավ բաներ էլ կան: Օրինակ, տեսա իմ ֆեյսբուքյան լավ բարեկամ Ալեն Սիմոնյանին, տեսա այլ ծանոթների, իմ նախկին աշխատակիցներից շատերին, գեղեցկատես, ժպտերես, ճաշակով հագնված աղջիկների: Տեսա մի գեղեցիկ աղջնակի՝ սև շլյապայով, կիթառ նվագելիս, որ հաճելի, գեղեցիկ ձայնով երգում էր: Իոնիկա նվագող կնոջը, ով մշտապես, արդեն քանի տարի այստեղ նվագում է ու կարծես սկսել է նվագել առանց ֆալշի:
Բայց այդ մասին չէ, որ ուզում եմ գրել: Ինչն է մտահոգողը, որ զբոսնող սիրիահայերը, պարսկահայերը մեծամասամբ խոսում են արաբերեն ու պարսկերեն: Ես ուրախությամբ և հաճույքով եմ լսում մեր բարբառները`Շիրակի, Տավուշի, Լոռվա, Սյունիքի, Արցախի, ու շատ հաճելի է, որ մարդիկ անկաշկանդ խոսում են իրենց բարբառներով: Անձամբ ինձ դուր է գալիս դա, հատկապես շատ եմ սիրում մեր արևմտահայերենը, շատ հաճույքով եմ լսում:
Չեմ հասկանում՝ պատճառը որն է այդ դեպքում՝ ինչո՞ւ արաբերեն կամ պարսկերեն:

Դիտվել է՝ 6891

Մեկնաբանություններ