Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

«Պինգ-պոնգ մի խաղացեք»

«Պինգ-պոնգ մի խաղացեք»
12.06.2013 | 14:24

Այն բանից հետո, երբ ԱԺ նախորդ քառօրյայում ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը երկու հանրապետական նախարարների` Արմեն Աշոտյանին և Հրայր Թովմասյանին «ուղարկեց» «դալաններում ծեծվելու», վերջիններս շա՜տ զուսպ են դարձել, քաղաքական թեմաներից ընդհանրապես չեն խոսում: Մի քանի օր առաջ էլ, կրկին անդրադառնալով արդարադատության նախարարին, Վահան Հովհաննիսյանը հեգնախառն նկատել էր, թե «մինչև նախարար դառնալը վերջինս ՙնորմալ իրավաբան տղա էր», ինչին Հրայր Թովմասյանը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ, ասելով. «Էդ հարցերին էլ չեմ պատասխանում: Լուրջ հարցեր տվեք»: Դիտարկմանն էլ,, թե ի՞նչն է անլուրջ, հակադարձեց. «Պինգ պոնգ մի խաղացեք»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ