Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Պարտական ենք Ադոլֆ Հիտլերին

Պարտական ենք Ադոլֆ Հիտլերին
01.10.2013 | 11:51

Օլիմպիայում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել օլիմպիական կրակի վառման արարողությունը: Անցնելով բազմաթիվ երկրներ, այն 2014-ի փետրվարի 7-ին կհասնի Սոչի, որտեղ կտրվի հերթական ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը: Ի դեպ, հետաքրքիր կլինի իմանալ, որ Օլիմպիայում օլիմպիական կրակի վառման գեղեցիկ արարողության համար պարտական ենք պատմության մեծագույն հանցագործներից մեկին` Ադոլֆ Հիտլերին: Հենց նա է 1936 թվականին այսպիսի որոշում ընդունել, որն էլ դարձել է երբևիցե կորցրած գեղեցիկ սովորույթի հետ բերված կայուն ավանդույթ:
Իհարկե, այստեղ կարելի է հիշել հին հունական առասպելաբանությունն ու թարմացնել, ի սեր մարդկանց, աստվածներից Պրոմեթևսի գողացած կրակի ու մեծագույն մարդասերի կրած անլուր տառապանքների պատմությունը, փորձել մի քիչ երևակայությանը զոռ տալ ու Հիտլերին ներկայացնել աստվածներին հավասար ոտք գցելու պատրաստ կամ նման հավակնություններ ունեցած անձնավորություն, բայց մնանք պատմությունն անկողմնակալ շարադրողի մեր համեստ կաշվի մեջ ու բավարարվենք եղածի սոսկական հիշատակումով, մանավանդ որ սույն պարագայում մեր խնդիրը հարցի մարզական կողմին անդրադառնալն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ