Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Չափազանց տխուր մասնակցություն

Չափազանց տխուր  մասնակցություն
29.10.2013 | 11:41

Վրոցլավում (Լեհաստան) ավարտվեց ծանրամարտի մեծահասակների աշխարհի հերթական առաջնությունը: Մեր պատվիրակության վերջին մասնակցի` գերծանրքաշային Հայկ Հակոբյանի մրցելույթն էլ հույսի շող չբերեց: Երկամարտի 401 (186+215) կիլոգրամը մարզիկին հնարավորություն տվեց հայտնվելու տասներորդ հորիզոնականում, ինչը Սմբատ Մարգարյանի ու Վանիկ Ավետիսյանի մրցելույթների համեմատ թեպետ առաջընթաց քայլ է, սակայն ժողովուրդը նման դեպքերի համար լավ խոսք ունի, որն առանց իմ ասելու էլ գիտեք: Մի խոսքով` մխիթարանք չէ: Եվ ի՞նչ մխիթարանքի մասին կարող է խոսք լինել, երբ այդ 401-ը համեմատում ես երրորդ տեղը գրաված Ալեքսեյ Լովչևի 430 կիլոգրամի հետ, էլ չեմ խոսում քսանմեկամյա իրանցի Բահադոր Մոուալաելի 458-ից ու Ռուսլան Ալբեգովի 464-ից:
Բարեբախտաբար, հայերիս իսպառ մոռացությունից քիչ թե շատ փրկեց Ռուսաստանի Դաշնության ընտրանու կազմում հանդես եկած Դավիթ Բեջանյանը (105 կգ քաշային կարգ), ով երկամարտում ցույց տվեց 405 (180+225) կիլոգրամ արդյունք ու արժանացավ աշխարհի փոխչեմպիոնի կոչմանը:
Կարճ կապենք` Հայաստանի ծանրամարտի ընտրանին վերադառնում է միանգամայն վաստակած արդյունքով: Իհարկե, տեղում մի քիչ թուքումուր կլինի ձախողված աշխատանքների համար ու մանրից ամեն ինչ կանցնի-կգնա: Մեկ է` սա ոլորտի պատասխանատուների համար ոչ առաջին տարին է, ոչ էլ առաջին փորձը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ