Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Գանձասարն» ու «Փյունիկը»` կիսաեզրափակչում

«Գանձասարն» ու «Փյունիկը»` կիսաեզրափակչում
08.11.2013 | 12:14

Կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության պատասխան խաղերը: «Գանձասար»-«ՈՒլիս» հանդիպման նախորդ ոչ-ոքին վերջինիս համար լավ նախադրյալ էր ստեղծել կիսաեզրափակչում հայտնվելու համար, պայմանով, որ սեփական դաշտի առավելությունը կկարողանա ի նպաստ իրեն լուծել: Սակայն կապանցիներն ավելի գործնական էին ու, հաղթելով 3:1 հաշվով, այս փուլի համար հասան իրենց ցանկալի նպատակին: Քառորդ եզրափակչի մյուս մրցակցությունում առավել ուժեղ գտնվեց «Փյունիկը»: 2:1 հաշվով հաղթանակը նրա առջև նույնպես բացեց կիսաեզրափակչի դռները: Կողմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ