Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Խեղճ մարդիկ, կրկին եկել է եռակի, քառակի ձեզ թալանելու ժամանակը

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Խեղճ մարդիկ, կրկին եկել է եռակի, քառակի ձեզ թալանելու ժամանակը
20.11.2013 | 12:09

Սարսափելի է՝ արդեն քանի տարի է, ինչ այլևս չենք սպասում Ամանորին: Դա մի կողմից դարդ է, մյուս կողմից ցավ: Տասը օր արի ու դիմացիր, մի կողմից գների եռակի բարձրացման տակից, եթե կարող ես դուրս արի, մյուս կողմից էլ հարևանի սեղանի ու քո սեղանի մրցակցության: Սա այն տոներից է, որ, ուզես թե չուզես, ձեռքդ գրպանդ ես տանելու ու դատարկ տաշտակի առաջ կքած սպասելու, թե երբ է ավարտվելու մղձավանջը: Արդեն տոները դուրս են մնացել մեր կյանքից, այն, որ երբևէ ուրախանալու առիթ չկա, և որ կրկին գրպանիցդ գողանալու են ու քո վրա ծիծաղելու: Խե՜ղճ մարդիկ, կրկին եկել է եռակի, քառակի ձեզ թալանելու ժամանակը, արդեն թանկացել են տեղից էլ թանկ ամենաանհրաժեշտ ապրանքները: Աչքները լույս հարուստների, սա առիթ է ևս մի տասը օր լավ հարբելու, մոռանալու, ևս մեկ անգամ հարստանալու և աշխարհով մեկ կրկին ման գալու, իսկ խեղճ ու կրակ մարդիկ աշխատավարձի հույսին, թոշակի հույսին ապրող, կամ՝ ոչ էլ հույսին, որովհետև ո՛չ աշխատավարձ ունեն ստանալու, ո՛չ թոշակ, մտածելու են՝ որտեղից պարտք անեն, որ երեխաների վիզը չծռվի հարևանի դուռը: Սարսափելի է, երբ փորձում ես մտածել, ու խուսափելն անգամ հնարավոր չէ:

Դիտվել է՝ 6080

Մեկնաբանություններ