Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

ՈՒրիխանյանին վարչապետի պատասխանները «ջղագրգիռ» են թվացել

ՈՒրիխանյանին վարչապետի պատասխանները «ջղագրգիռ» են թվացել
20.11.2013 | 14:31

«Արհամարհական վերաբերմունք հանրության նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով արտահերթ նիստի տապալմանը, ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան ՈՒրիխանյանը` նշելով, որ իրենց խմբակցությունը կուտակային կենսաթոշակի բարեփոխումների մասին այսօր չէ, որ խոսում է: «Կառավարության գործունեության անարդյունավետության մասին խոսել են ոչ միայն պատգամավորները, քաղաքական ուժերը, այլև Հայաստանը լքողները, նվազագույն կենսակերպը չլուծողները, տարբեր խավերը: Երբ այդ մասին պատգամավորները հարց են հնչեցնում, վարչապետի պատասխաններ ջղագրգիռ են, որոնք պատռում են դիմակները»,- ասաց ՈՒրիխանյանը` նշելով, որ վարչապետը «անձնական դաշտ» է տեղափոխում պատասխանները:

Կառավարության հրաժարականին անդրադառնալով, բանախոսը պնդեց, որ այդ գործընթացն օրինական պայմաններում հնարավոր է, որի լավագույն ձևը «զանգվածային պահանջատիրությունն է»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3493

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ