Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Համլետ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. Բան ու գործ թողած՝ Պուտինի այցի մասին ենք խոսում

Համլետ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. Բան ու գործ թողած՝ Պուտինի այցի մասին ենք խոսում
22.11.2013 | 12:35

Տրագիկոմեդիա է, որ մի ամբողջ ազգ, բան ու գործ թողած, զբաղված է մի այլ երկրի ղեկավարի՝ Պուտինի այցելության մասին մտածել-մտահոգվել- խոսել- քննարկելով, բնականաբար, յուրաքանչյուրը յուրյան դիրքերից: Իշխանությունները՝ սովետական ժամանակների հանգույն, բրեժնևավարի ընդունելու, ինչ-որ բաներ ցույց տալու, զեկուցելու, սիրաշահելու, ճանապարհելու մասին: Ռուսական մեծապետականության կարոտախտով տառապողները՝ առ «մեծ եղբայրը» կարոտաբաղձության, հավատարմության, բաղձալի երազանքների իրականացման մասին: Ռուսաֆիլները՝ ամբողջովին հարազատ գիրկ վերադառնալու մասին: Հակառուսները՝ ռուսամոլությունից ու պուտինամոլությունից ձերբազատվելու մասին: Իհարկե, այս վերջին խումբը շատ բազմատեսակ է, բազմանպատակ ու բազմավեկտոր:

Դիտվել է՝ 5755

Մեկնաբանություններ