ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Ֆիլհարմոնիկի հոբելյանական տարեվերջը

Ֆիլհարմոնիկի հոբելյանական տարեվերջը
17.12.2013 | 21:40

Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, երաժշտական տարին ամփոփում են հայազգի երկու մեծանուն արտիստներին` Բարսեղ Թումանյանին և Հովհաննես Չեքիջյանին նվիրված հոբելյանական համերգ-հանդիսություններով:

Վաղը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա օպերային երգիչ, ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի ծննդյան 55-ամյա և ստեղծագործական կյանքի 33-ամյա հոբելյաններին նվիրված համերգ հանդիսություն: Օպերային արվեստի համաշխարհային գլուխգործոցների կատարմամբ հանդես կգա ինքը` մեծանուն երգիչը: Ծրագրում, մասնավորապես, կներկայացվեն Վերդիի, Մոցարտի, Չայկովսկու, Սպենդիարյանի, Բիզեի, Գունոյի, Մուսորգսկու ստեղծագործություններից:

Դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Ֆիլհարմոնիկը
կներկայացնի համերգ` նվիրված դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամա հոբելյանին:

Դիտվել է՝ 2643

Մեկնաբանություններ