ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Ծակ աչքի սինդրոմը

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Ծակ աչքի սինդրոմը
19.12.2013 | 12:02

Մի լավ ասացվածք կա՝ ագահ մարդու ստամոքսը աչքերի մեջ է` դրանք էլ ծակ են: Ասացվածքը հայկական չէ, բայց ասվածը, կարծես, այսօրվա հայերից ոմանց մասին լինի: Միայն հային բնորոշ ցուցամոլություն է՝ ամանորյա սեղանին ապխտած կոկորդիլոս դնելը, որն արժե շուրջ $1000: Ընդ որում, ագահությունը հարուստ կամ աղքատ լինելու հետ կապ չունի: Օրինակ, ուրիշ ինչպե՞ս կարելի է որակել այն մարդկանց, ովքեր Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացման ժամանակ սեղաններից թռցնում էին անգամ բողկն ու կանաչին: Մարդը պետք է ներքին կուլտուրա ունենա, ինքնազսպման կարողություն: Թե չէ, քչից չկշտացողը շատից չի կշտանա երբեք: Եվ հետո, Հայաստանում մի տեսակ շատ են կենտրոնանում սննդի ու զարդարվելու վրա, իսկ դա հաստատ տոնի զգացողության գլխավոր նախապայմանը չէ:

Դիտվել է՝ 5983

Մեկնաբանություններ