Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Շումախերը կոմայի մեջ է

Շումախերը կոմայի մեջ է
30.12.2013 | 16:10

Ֆրանսիական Ալպերում, լեռնադահուկով սահելիս, ծանր վնասվածք է ստացել ու շտապ կարգով հիվանդանոց տեղափոխվել աշխարհահռչակ ավտոարշավորդ, «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխաել Շումախերը: Կատարվել է վիրահատական միջամտություն, հեռացվել է արյան զեղումից գլխուղեղում առաջացած հեմատոման, կարգավորվել ներգանգային ճնշումը: Բժիշկները մարզիկի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ