Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

20-րդում` 20-րդը

20-րդում` 20-րդը
02.01.2014 | 15:06

Նոր տարվա առաջին օրն անգլիական ֆուտբոլում նշանավորվեց առաջնության քսաներորդ տուրի մեկնարկային խաղերով` մեկը մեկից գեղեցիկ, մեկը մեկից լարված ու անհաշտ: Չեմպիոնական մրցավազքում շարունակում են տոն տալ «Արսենալը», «Մանչեստր Սիթին», «Չելսին», որոնք կրկին հաղթանակով ավարտեցին հանդիպումները հերթական մրցակիցների` «Կարդիֆ Սիթիի» (2:0), «Սուոնսի Սիթիի» (2:3), ու «Սաութհեմփտոնի» (0:3) նկատմամբ: Երկխաղյա անհաջողություններից հետո նորից արթնացավ «Լիվերպուլն» ու նրա և ողջ առաջնության ռմբարկու Լուիս Սուարեսը, ով քսաներորդ տուրում խփեց իր թվով արդեն քսաներորդ գնդակը: Մերսիսայդցիները հաղթեցին «Հալ Սիթիին» 2:0 հաշվով ու երեսունինը միավորով ընթանում են չորրորդ հորիզոնականում` չորս միավոր զիջելով «Չելսիին»: Հիշեցնենք` առաջատար եռյակին միմյանցից բաժանում է մեկական միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ