Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ռուսաստանը կողմնորոշվեց

Ռուսաստանը կողմնորոշվեց
23.01.2014 | 15:29

Գեղասահքի Ռուսաստանի ֆեդերացիան չորեքշաբթի հրապարակեց Սոչիի օլիմպիական խաղերի մասնակիցների կազմը: Առանձնահատուկ սպասում կար, մասնավորապես, տղամարդկանց մենասահքում երկիրը ներկայացնելիք անձի առնչությամբ: Բանն այն է, որ, հակառակ նախապես ընդունված որոշման, ըստ որի, ներքին առաջնության հաղթողն է մեկնելու Սոչի, փորձառու Եվգենի Պլյուշչենկոյի հարաբերական անհաջողությունից հետո կրքերը լարվեցին, և արդյունքը եղավ այն, որ չեմպիոնին՝ Մաքսիմ Կովտունին, հնարավորություն տրվեց Եվրոպայի առաջնությունում ևս հաստատելու իր առաջնայնությունը: Ցավոք, երիտասարդ մարզիկը չդիմացավ հոգեբանական լարվածությանն ու տեղի տվեց, զբաղեցնելով հինգերորդ տեղը, ինչն ակնհայտ ձախողում էր, իսկ այդ ընթացքում Եվգենի Պլյուշչենկոն, շնորհիվ իր ու իր անձնական մարզիչ Ալեքսեյ Միշինի մեծ հեղինակության, հնարավորություն ստացավ տանը, հանգիստ պայմաններում նախապատրաստվելու փորձնական սահքին: Հանուն ճշմարտության պիտի ասել, որ այդ փորձնականը նա անթերի կատարեց, մասնագետների մեջ կասկածի նշույլ իսկ չթողնելով, որ իսկապես արժանի է թիվ մեկը համարվելու: Սա ռուսական գեղասահքի լեգենդի չորրորդ օլիմպիադան է լինելու: Դրանցից մեկից նա վերադարձել է չեմպիոնի բարձր կոչումով, մյուս երկուսում եղել է արծաթե մրցանակակիր: Հիշեցնենք, որ Պլյուշչենկոն աշխարհի, Ռուսաստանի բազմակի չեմպիոն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ