ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Յուրատեսակ կինոարշավ Հայաստանում

Յուրատեսակ կինոարշավ Հայաստանում
17.03.2014 | 16:04

Հունիսին կմեկնարկի արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային «Ֆրեսկո» փառատոնը: Կազմակերպիչների տեղեկացմամբ` Ֆրեսկոն կինոփառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է առաջարկում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ:

Տասն օր շարունակ շուրջօրյա բացօթյա ցուցադրություններ են սպասվում քաղաքի հանրաշատ վայրերում` այգիներում, եկեղեցիների բակերում: Կինոարշավ կանցկացվի նաև մարզերում, ցուցադրությունների համար կընտրվեն Հայաստանի պատմամշակութային կարևոր կենտրոնները: Մեր տեղեկություններով` հայտեր են ստացել շուրջ 30 երկրից: Հետաքրքիր նախագծերով են ներկայացել նաև հայ երիտասարդ ռեժիսորները:
Փառատոնը կազմված է մրցութային ու ոչ մրցութային ծրագրերից: Մասնակցել կարող են խաղարկային, վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ տարբեր ձևաչափերի ֆիլմեր, տեսանյութեր, որոնցում դատապարտվում են պատերազմը, բռնությունը, ազգային, մարդկային գործոնի հետևանքով առաջացած էկոլոգիական աղետները:
«Ֆրեսկոն» Հայաստանում անցկացվում է առաջին անգամ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ