ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Բադեյանը լավատես է

Բադեյանը լավատես է
08.07.2014 | 00:44

Վարչապետի որոշմամբ՝ բոլոր գործարարները պետք է ստվերից դուրս գան, այլապես «կոշտ» մեթոդներով օրենքի դաշտ «բերման» կենթարվկեն։ Այս որոշման «շորշոփներն» արդեն զգո՞ւմ են գործարարները՝ հարցրի ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԻՆ։


-Ես չէի կարող նկատել, քանի որ երբեք ստվերում չեմ աշխատել,- ասաց պատգամավորը։
-Ձեր մերձավորների, շրջապատի գործարարների աշխատաոճում և՞ս չեք նկատել։
-Այդ առումով որևէ տեղեկություն չունեմ, որովհետև ինքս բիզնեսով չեմ զբաղվում։ (Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Մանվել Բադեյանը խորհրդարանի ամբիոնից դիմելով դահլիճում նստած ֆինանսների նախարար, նախկին ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանին, ի պաշտպանություն գործարարների, ասաց. «Պարոն Խաչատրյան, քանիցս ունեցել ենք ընդհարումներ, հաջողվե՞լ է ինձ պաշտպանել բիզնեսը։ Երբեք»։ Մինչդեռ այսօր «Եվրոստան» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանը հերքում է անգամ ինքն իրեն- Ռ. Խ.)։
-Այդուհանդերձ, վստա՞հ եք, որ ստվերում աշխատող գործարարները «դարձի» կգան։
-Հույս ունեմ։
-Ի՞նչ հիմք ունի Ձեր լավատեսությունը։
-Իսկ որևէ բան տեղի չի՞ ունեցել։ Կառավարությունը հայտարարել է, ասել է, որ միջոցներ պետք է ձեռք առնի։ Իսկ ինչո՞ւ Դուք հույս չունեք։
-Փաստորեն, վստահում եք կառավարության ղեկավարին։
-Իհարկե։

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ