Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Արաքս Մանսուրյանը մենահամերգով հանդես է եկել Ճապոնիայում

Արաքս Մանսուրյանը մենահամերգով հանդես է եկել Ճապոնիայում
07.10.2014 | 17:20

Հոկտեմբերի 5-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանության և «Ճապոնիա-Հայաստան» բարեկամության միության աջակցությամբ Ճապոնիայի Նագանո նահանգի ՈՒեդա քաղաքում տեղի է ունեցել հայազգի ճանաչված օպերայի երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի մենահամերգը՝ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի նվագակցությամբ:

Համերգին հնչել են հայ և եվրոպացի երգահանների ստեղծագործություններ: Ծրագրի երկրորդ մասը նվիրված էր Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին: Ներկաները հետաքրքրասիրությամբ ունկնդրել են Կոմիտասի «Գարուն ա», «Չինար ես», «Կռունկ», «Քելեր, ցոլեր», «Կանչե, կռունկ», «Հով արեք» և այլ երգերի կատարումները:

Դիտվել է՝ 1017

Մեկնաբանություններ