«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Մարդիկ այնքան են վախենում անորոշությունից, որ նախընտրում են կախաղանը

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Մարդիկ այնքան են վախենում անորոշությունից, որ նախընտրում են կախաղանը
09.10.2014 | 19:53

Մի մարդ հանցանք ՝է գործում: Նրան բռնում ու բերում են թագավորի մոտ՝ դատի: Նրա արարքի համար մահապատիժ էր նախատեսված, բայց թագավորն առաջարկում է նրան ինքնուրույն ընտրել իր ճակատագիրը՝ կա՛մ կախաղան հանվել, կա՛մ հայտնվել մեծ սև, ահասարսուռ երկաթյա դռնից այն կողմ: Հանցագործը մտածում և ընտրում է կախաղանը:
Երբ պարանը գցում են նրա վիզը, նա հանկարծ հարցնում է.
-Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ էր այն դռան ետևում:
Թագավորը ժպտում է.
-Պատկերացնո՞ւմ ես: Ես բոլորին եմ առաջարկում այդ ընտրությունը ու բոլորն էլ ընտրում են կախաղանը:
-Իսկ դռան ետևում, այնուամենայնիվ, ի՞նչ է: Ես ոչ ոքի չեմ ասի,- ավելացնում է հանցագործը` ցույց տալով պարանը:
Թագավորը մի փոքր մտածում է, հետո պատասխանում.
-Այնտեղ ազատություն է: Բայց մարդիկ այնքան են վախենում անորոշությունից, որ նախընտրում են կախաղանը:

Դիտվել է՝ 3602

Մեկնաբանություններ