ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգը

Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգը
23.12.2014 | 18:32

Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ներկայացնում են մեծանուն դիրիժոր և խմբավար Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգը: Կհնչեն Հախինյան՝ «Սայաթ-Նովա» կանտատ, Շուբերտ՝ Կանտատ, Վերդի՝ Ազգերի հիմնը և Բեթհովեն՝ Ֆանտազիա դաշնամուրի և նվագախմբի համար: Մենակատարներ՝ Մագդա Մկրտչյան (սոպրանո), Արծվիկ Դեմուրճյան (սոպրանո), Լիլիթ Զաքարյան (դաշնամուր) և Պերճ Քարազյան (տենոր): Դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան:

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ