ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Մարոտան հաստատում է

Մարոտան հաստատում է
12.01.2015 | 13:48

Ձմեռային տրանսֆերային պատուհանը շատուշատ ակումների հնարավորություն կտա համալրելու իրենց կազմը: Հետաքրքիր է, որ, չնայած ընթացիկ մրցաշրջանում Դորւտմունդի «Բորուսիայի» էապես թույլ խաղին ու այդ թուլության հենքի վրա Հենրիխ Մխիթարյանի ոչ այնքան տպավորիչ մրցելույթներին, հայ ֆուտբոլիստը շարունակում է մնալ առաջատար ֆուտբոլային ակումբների հետաքրքրության կենտրոնում: Շատ ավելի կոնկրետանալով՝ նշենք, որ ասեկոսեների մակարդակից վեր մի լուր հաստատվեց: Համաձայն դրա, Մխիթարյանով հետաքրքրված է իտալական «Յուվենտուսը», որի գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան մասնավորապես հաստատել է, որ իր ակումբը հետաքրքրված է հայ ֆուտբոլիստով. «Չեմ ժխտի, որ Մխիթարյանը և Ռոլանդուն («Պորտու») մեր տրանսֆերային հետաքրքրությունների շարքում են: Նրանք լիովին համապատասխանում են մեր խաղաոճին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ