ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Նոր անունները»` Իսպանիայում

«Նոր անունները»` Իսպանիայում
31.01.2015 | 15:31

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը 2014-ի հունիսին տեղի ունեցավ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 4-րդ միջազգային փառատոնը: Մասնակցում էր մինչև 18 տարեկան շուրջ 40 երաժիշտ՝ Հայաստանից և այլ երկրներից: «Նոր անուններ» ծրագրի ղեկավարը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանն է:

Այս օրերին «Նոր անուններ»-ի հայտնի երաժիշտներից կազմված պատանեկան խումբը Իսպանիայում է: Մադրիդում Ռուսաստանի դեսպանատանը կից ռուսական մշակույթի և արվեստի տանը կայացել է պատանեկան խմբի համերգը: Հնչել է հայկական, իսպանական և ռուսական երաժշտություն:
«Նոր անունները» Իսպանիա են հրավիրվել «Մադրիդի հայեր» ասոցիացիայի նախաձեռնությամբ: Ասոցիացիայի նախագահ Կարեն Մարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համերգը աննախադեպ ընդունելություն է գտել երաժշտասերների շրջանում. «Հանդիսատեսների մեջ կային հայեր, իսպանացիներ, ռուսներ: Ներկա էին նաև Հայաստանի դեսպանատան հյուպատոս Տիգրան Բաբայանը, Ռուսաստանի դեսպանատան մշակույթի գծով տեղակալ Էդուարդ Սոկոլովը: Պետք է նշեմ, որ մեր հյուպատոսի կինը հուզմունքից արտասվում էր»:


Կարեն Մարդանյանի փոխանցմամբ` «Նոր անունները» վաղը համերգային ծրագրով հանդես են գալու նաև Իսպանիայի Պինտո ավանում` հայ բարերարների նախաձեռնությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3025

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ