ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Սերգեյ Սմբատյանը` ՌԴ ամենահեղինակավոր նվագախմբերից մեկի դիրիժորական վահանակի մոտ

Սերգեյ Սմբատյանը` ՌԴ ամենահեղինակավոր նվագախմբերից մեկի դիրիժորական վահանակի մոտ
02.02.2015 | 11:16

Հունվարի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ՌԴ մայրաքաղաքում դիրիժորական վահանակի մոտ ելույթ ունեցավ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պավել Կոգան)։ Ներկայացվեցին Ս. Ռախմանինովի Վոկալիզը, Պագանինիի թեմաներով ռապսոդիան դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար՝ միջազգային մրցույթների հաղթող Անդրեյ Գուգնին), Պ. Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 4-ը։
ՌԴ դաշնային պետական բյուջետային մշակութային հաստատության հրավիրյալ կատարողների հետ տարվող աշխատանքների ղեկավար Եկատերինա Պոլոժենցևան, խոսելով համերգի մասին, նշեց, որ տպավորությունները շատ մեծ են։ «Հետաքրքիր էր լսել, թե ինչպես է հնչում նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Սերգեյ Սմբատյանի հետ առաջին անգամ չենք աշխատում. մենք շատ լավ ենք վերաբերվում նրան, և ինչպես միշտ, նա արդարացրեց մեր սպասելիքները»,- ասաց Եկատերինա Պոլոժենցևան՝ ավելացնելով, որ հանդիսատեսը նույնպես մեծ ջերմությամբ ընդունեց ելույթը։
Նշենք, որ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1943թ. և Ռուսաստանի ամենաերկար ուղի անցած ու հեղինակավոր նվագախմբերից մեկն է։ Նվագախմբի պատմության նոր դարաշրջանը սկսվել է Պավել Կոգանի ղեկավարությամբ։ Մաեստրոն Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը ստանձնել է 1989թ.։ Վերջին 25 տարիներին նվագախումբը ելույթ է ունեցել ավելի քան 50 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Հարավային Կորեայում, Ավստրալիայում, Չինաստանում և այլն։
Նշենք, որ մոսկովյան ելույթը Սերգեյ Սմբատյանի` այս տարի արդեն երկրորդ արտասահմանյան համերգն էր։ Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավարն աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան, ասմունքող Ջոն Մալկովիչի հետ նույն բեմում հանդես է եկել Սեուլում՝ ղեկավարելով Կորեայի կամերային նվագախումբը։

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ